15873 դիտում
21:52 15-01-2014
3 հարցեր դեռ սպասում են Քոչարյանի պատասխանին. 2-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին եւ 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային եւ ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաեւ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա պատահական չենք համարում, հաշվի առնելով թե բարձրացված հարցերի արդիականությունը մեր երկրի համար, թե հանրության աճող հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված մոտեցումների նկատմամբ: Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված 7 հարցերից 3-ը դեռ սպասում են իրենց պատասխաններին, ուստի առաջիկայում պետք է սպասել նոր հարցազրույցի:
Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի ավելորդ ենք համարում: Թե հեղինակների անձը եւ թե նրանց արտահայտած մտքերի արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին:
Հարկ է ընդգծել նաեւ, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որեւէ առարկայական հակափաստարկ: Կամ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կամ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել: Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերեւս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն «բացահայտումը», թե Ռոբերտ Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու եւ Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:
Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետեւել գործընթացին, եւ ըստ անհրաժեշտության՝ արձագանքելու նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված քննարկմանը: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին»:
Նմանատիպ նյութեր
12412 դիտում
11:00 20-06-2020
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
1610 դիտում
10:44 10-06-2014
ԵՄ-ն սպասում է Հայաստանի պատասխանին. Հրապարակ
1633 դիտում
19:26 24-07-2014
«Յուվենտուս»-ը սպասում է ԷտոՕ-ի պատասխանին
Այս բաժնից
910 դիտում
18:46 25-12-2024
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
1432 դիտում
18:21 25-12-2024
Աննա Հակոբյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է տարեմուտի տոնական համերգին
1288 դիտում
18:09 25-12-2024
Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը