211652_close_icon
views-count1613 դիտում article-date 10:44 10-06-2014

ԵՄ-ն սպասում է Հայաստանի պատասխանին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակ»-ի տեղեկություններով’ Եվրոպական միությունը հունիսի 27-ից հետո, երբ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ կստորագրի ասոցացման համաձայնագիրը, զուգահեռ կսկսի «Նոր արևելյան հարևանության» ծրագիրը կյանքի կոչել’ ասոցացման առաջին փուլից դուրս մնացած երկրների, այդ թվում Հայաստանի համար, այժմ սպասում է Հայաստանի պատասխանին: Հայաստանն էլ իր հերթին սպասում է հուլիսի 1-ին Եվրասիական միությանն իր անդամակցությանը: Ամեն բան շատ մշուշոտ է’ անգամ Պորոշենկոյի ինաուգուրացիայի, Արևմուտք-Ռուսաստան վերջին հանդիպումների ֆոնին, որին զուգահեռ ՆԱՏՕ-ն կոչ է անում իր անդամ երկրներին’ ավելացնել ռազմական ծախսերը, Լատինական Ամերիկայից դրանք տեղափոխել Եվրոպա»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր