211652_close_icon
views-count1069 դիտում article-date 12:07 06-07-2023

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է Ինչպես տեղյակ եք հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ  տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:

«Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետեւ Լաչինի միջանցքը շրջափակված է ամբողջապես: ԼՂ-ին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են  Ադրբեջանի կողմից:

Միաժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության եւ քարոզչության շարունակական սրում  հատկապես ԼՂ-ի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի:

Արձանագրում եմ եւս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա: ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակը,  որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության եւ գործողությունների  մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր