1408 դիտում
09:31 06-07-2023
Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին օդանավակայանում չեն թողել դուրս գալ երկրից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր, իշխանությունների «սրտի ընդդիմադիր» Արմեն Գեւորգյանն օրերս անհարմար և տհաճ իրավիճակում է հայտնվել:
Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 3-6-ը գործուղվել էր Լեհաստան: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը: Պատվիրակության կազմում ընդդիմադիրներից ընդգրկված է եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, որը, ինչպես հայտնի է, ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրներից է. վերջինս, կարծես, ընդամենը թվացյալ ընդդիմադիր լինի, մշտապես խուսափում է սուր քննադատել իշխանություններին, թերեւս սրա համար էլ դարձել է ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրը, բավականին հաճախ էլ գործուղումների է մեկնում իշխող ֆրակցիայի պատգամավորների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին օդանավակայանում պատգամավոր Գեւորգյանին չեն թողել դուրս գալ երկրից: Այսինքն՝ ԱԺ նախագահը կազմել է պատվիրակություն, ստորագրել փաստաթղթեր, պետբյուջեից վճարվել են ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի համար, սակայն ուժային կառույցները թույլ չեն տվել Գեւորգյանին դուրս գալ երկրից:
ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատվիրակության հետ չի մեկնել Լեհաստան։ «Արմեն Գեւորգյանը պետք է մեզ հետ Լեհաստան գար, սակայն վերջին պահին օդանավակայանում նրա ելքը փակ էր, այդ պատճառով չի կարողացել մեկնել Լեհաստան, բայց մինչ այդ մեզ հավաստիացրել էին, որ որեւէ խնդիր չի լինելու, դրա համար նա ընդգրկվել էր պատվիրակության կազմում »,- ասաց Խաչատրյանը:
ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքվեցինք նաեւ՝ արդյոք ընդդիմադիր այլ պատգամավորների առաջարկել են մեկնել Լեհաստան, Խաչատրյանը պարզաբանեց. «Որեւէ մեկին չի առաջարկվել, որ նրանք էլ հրաժարվել են»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3149 դիտում
17:34 25-11-2015
Ռուսաստան աշխատանքի մեկնող մարդուն օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ
2886 դիտում
18:00 23-08-2017
Պետք է ոչ թե դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ մեր երկրից դուրս շպրտել ԵԱՏՄ-ին. Ազատ Արշակյան
3042 դիտում
09:11 03-11-2018
Վարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ երկրից. Սիլվա Համբարձումյանը նրա անունն է տվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»