2940 դիտում
18:00 23-08-2017
Պետք է ոչ թե դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ մեր երկրից դուրս շպրտել ԵԱՏՄ-ին. Ազատ Արշակյան
Օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի դրույթները կյանքի չեն կոչվել, մինչև Հայաստանում երեք նախագահների դարաշրջանը չավարտվի Հայաստանը չի զարգանա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար, «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Գ․ Սարգսյանը։
«Թվացյալ անկախ ենք համարվում, բայց և՛ այսօրվա, և՛ երեկվա իշխանություններն անկախ չեն։ Կոռուպցիան բարձր տոկոս է կազմում, ինչպե՞ս պետք է զարգանա պետությունը»,-մանրամասնեց նա։
Ասուլիսի մյուս բանախոս նախկին քաղբանտարկյալ, նախկին Գերագույն խորհրդի պատգմավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ այսօր անկախության հռչակագիրը չի կարևորվում։
«Անկախության հռչակումը 600 տարվա կորստից հետո շատ կարևոր իրադարձություն է հայ ժողովրդի համար: Այսօր պետք է տոն լիներ, մենք պետք է տոնական միջոցառուների մասնակցեինք, այնինչ չի արվում: Մեզ երկրորդ կարգի պետություն են հայտարարում: Պետք է ոչ թե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ին դուրս հանենք մեզանից, մեր երկրից դուրս շպրտենք ԵԱՏՄ-ին, ինչպես վռնդեցինք Սովետական միությանը»,- հայտարարեց Ազատ Արշակյանը:
Նմանատիպ նյութեր
5894 դիտում
18:51 19-07-2017
Արցախին, ԵԱՏՄ-ին, ՀՀ-ում իշխանության ձևավորելուն վերաբերող հարցերը Հայաստանի ներքին խնդիրները չեն. Ազատ Արշակյան
3188 դիտում
17:34 25-11-2015
Ռուսաստան աշխատանքի մեկնող մարդուն օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ
3081 դիտում
09:11 03-11-2018
Վարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ երկրից. Սիլվա Համբարձումյանը նրա անունն է տվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ