211652_close_icon
views-count3250 դիտում article-date 10:28 04-07-2023

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նոր Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակման մասին

Հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Մոսկվայում և Մոսկվայի շրջանում օբյեկտների վրա հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու Ուկրաինայի փորձը, երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմի՝ հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը Մոսկվայի շրջանի և Նոր Մոսկվայի օբյեկտների վրա կանխվել է», - ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Նոր Մոսկվայի տարածքում չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Մեկ այլ սարք էլ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։

«Կանխված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։

Նմանատիպ նյութեր