949 դիտում
13:34 03-07-2023
ԲԴԽ-ն դադարեցրեց Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները․ Oragir.News
ԲԴԽ-ն իր այսօրվա՝ հուլիսի 3-ի նիստում հրպարակեց իր վճիռը մի քանի դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես, ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները: Գրում է Oragir.News-ը։
Որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ հայտարարելով. «ԲԴԽ-ն քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը, սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց. Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել՝ հաշվի առնելով, որ վերջինիս լիազորություններն արդեն իսկ դադարած են:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահաման պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորություններն էական կարգապահական հիմքով դադարեցնել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Միաժամանակ ԲԴԽ անդամ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք»:

Նմանատիպ նյութեր
1504 դիտում
14:35 23-06-2022
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
1378 դիտում
19:35 26-12-2022
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
1255 դիտում
12:20 27-02-2023
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները
Այս բաժնից
5620 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
817 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ