ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները: Նիստում որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը, որը արդարադատության նախկին նախարարն էր։
Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր Անդրեասյանի նախկին տեղակալ, այժմ նախարար նշանակված Գրիգոր Մինասյանը։ ԱՆ-ն նշել է, որ թվով չորս քաղաքացիական գործերով վճիռները հրապարակվել ու հայցվորներին են ներկայացվել 1-2 տարի ուշացումով։
«Խորհուրդը որոշեց դադարեցնել Աննա Փիլոսյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով»,-ասաց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ դատաքննությանը մասնակցել են խորհրդի ինն անդամներից ութը, որոշումն ընդունվել է միաձայն, խախտման հանգամանքը հաստատվել է բոլորի կողմից, սակայն խորհրդի անդամներ Անի Մխիթարյանն ու Դավիթ Խաչատուրյանը դեմ են քվեարկել կարգապահական տույժի տեսակին։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։