211652_close_icon
views-count880 դիտում article-date 18:49 01-07-2023

Ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում․ Մարկ Միլի

«Ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում, սակայն դա է ցանկացած պատերազմի բնույթը», - հայտարարել է Միացյալ Նահանգների Զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար գեներալ Մարկ Միլին՝ ուրբաթ օրը երեկոյան ելույթ ունենալով Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում։ Գրում է «Ազատությունը»։

«Այն, որ ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում, ինձ ամենևին էլ չի զարմացնում։ Պետք է սակայն նկատել, որ ուկրաինացիներն ամեն օր առաջխաղացում են արձանագրում՝ մի օր 500 մետր, մի օր՝ հազար, մի օր՝ 200։ Իմ կարծիքով՝ այս ամենը կարող է տևել ևս վեց, ութ, նույնիսկ տասը շաբաթ։ Դա շատ դժվար և արյունալի է լինելու և թող որևէ մեկը այս հարցում պատրանքներ չունենա»,- ասել է Մարկ Միլին։ 

Նմանատիպ նյութեր