Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մահմուդ Աբասի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Պաղեստինի նախագահը հայտարարել է իր լիակատար աջակցությունը Ռուսաստանի ղեկավարության գործողություններին՝ ուղղված սահմանադրական կարգն ու օրենքը պաշտպանելուն, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկրների ղեկավարներն իրենց փոխադարձ մտադրություն են հայտնել ռուս-պաղեստինյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ռուսական կողմը նաև վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ պաղեստինա-իսրայելական հակամարտության արդարացի և կայուն լուծման՝ առկա միջազգային իրավական հիմքի վրա։
Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Աբասը պայմանավորվել են շարունակել շփումները։