34572 դիտում
22:50 30-06-2023
Վիճաբանություն և ծեծկռտուք Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի և «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահի միջև. ոստիկանությունը փնտրում է հրազենը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա մայիսին վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի բնակիչներ 39-ամյա Սերյոժա Բարսեղյանի և 50-ամյա Արսեն Աղաբաբյանի միջև, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և գործի է դրվել հրազեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոյեմբերյանի ոստիկանները պարզել են, որ մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Ա. Աղաբաբյանին է դիմել Ս. Բարսեղյանը իրեն 1 հեկտար հողատարածք հատկացնելու պահանջով, իսկ երբ Ա. Աղաբաբյանը հայտնել է ինչ նպատակով, նա հայտնել է, որ ուզում է հանգստյան գոտի ստեղծել: Դրանից հետո, երբ մերժում է ստացել Ս. Բարսեղյանը, Ա. Աղաբաբյանին անվանել է «թուրք», ինչից հետո վերջիններիս միջև լեզվակռիվ է շարունակվել ու վերածվել է ծեծկռտուքի: Օպերատիվ տեղեկություններով այդ ժամանակ Ս․ Բարսեղյանը ավտոմեքենայից հանել է «Սայգա» տիպի հրազենը, սակայն Ա. Աղաբաբյանը կարողացել է խլել նրա ձեռքից:
Գ. Շամշյանի տեղեկություններով Ա. Աղաբաբյանը հրավիրվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են նաև միջոցառումներ Ս. Բարսեղյանին և նշված զենքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղաբաբյանը Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարն է, իսկ Ս. Բարսեղյանը՝ «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1947 դիտում
19:46 16-05-2014
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Արցախ» հայրենակցական միության դերակատարությունը