211652_close_icon
views-count988 դիտում article-date 21:10 30-06-2023

Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երևանում: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ և բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում: Վարչապետն ընկերությանը մաղթել է հաջողություններ և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ:

Ջոանա Քուենսբերգը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ ՀՀ-ում Shell ընկերության ներգրավմանն աջակցելու համար և մանրամասներ փոխանցել հետագա ծրագրերի վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Երևանում և բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաև տարբեր այլ ծառայություններ»,- ասված է հաղորագրության մեջ:

Նմանատիպ նյութեր