Նիդերլանդների Shell ընկերության քիմիական գործարանում պայթյուններ են գրանցվել
Նիդերլանդներում՝ Shell ընկերության քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել, որի հետևանքով գրանցվել են էթիլբենզոլի արտանետումներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել փակել տան պատուհաններն ու դռները, ինչպես նաև օդափոխության համակարգը։
Ինչպես նշվում է, էթիլբենզոլն աչքերի և մաշկի բորբոքումներ է առաջացնում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Նիդերլանդներում Shell ընկերության քիմիական գործարանում պայթյուններ են գրանցվել, որից հետո հրդեհ է բռնկվել։