ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդկային կորուստների առնչությամբ․ Վեդանտ Պատել
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների առնչությամբ, սակայն տեղի ունեցած միջադեպը չի ազդել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակացույցի վրա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների պատճառով և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը», - ասել է դիվանագետը։
Վեդանտ Պատելը շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջը խաղաղության հաստատման գործընթացում։ Բացի Բլինքենից, բանակցային գործընթացում ներգրավված են նաև Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարության թիմի այլ անդամներ։