211652_close_icon
views-count1102 դիտում article-date 11:40 28-06-2023

Փարիզի արվարձանում ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել

Փարիզի Նանտեր արվարձանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը սպանել է 17-ամյա դեռահասին։ Ոստիկանությունը յոթ մարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնում են Le Monde թերթը և BFMTV հեռուստաալիքը։

Le Monde-ի փոխանցմամբ՝ ոստիկանը 17-ամյա դեռահասից պահանջել է կանգնեցնել մեքենան, որում նա եղել է երկու այլ ուղևորի հետ։ BFMTV-ի փոխանցմամբ՝ ոստիկանը կրակել է դեռահասի վրա, երբ վերջինս հրաժարվել է կատարել նրա պահանջները։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ի առավոտյան։

Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է դիտավորյալ սպանության կասկածանքով։ Սպանված դեռահասի վարած մեքենայի ուղևորներից մեկը բերման է ենթարկվել, ևս մեկը հետախուզվում է։ Ըստ BFMTV-ի՝ դեռահասին նախկինում տեսել են առանց վկայականի մեքենա վարելիս և հրաժարվելով կատարել ոստիկանության պահանջները:

Երեկոյան Նանտերում բողոքի ցույց է անցկացվել տեղի ոստիկանության շենքի մոտ։ Ավելի ուշ այն վերածվել է անկարգությունների։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են բարիկադներ և աղբամաններ, ջարդուփշուր արել ավտոբուսի կանգառը և ճայթրուկներով հարվածել ոստիկաններին։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների ժամանակ 7 մարդ է բերման ենթարկվել, գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Նմանատիպ նյութեր