Ռիո դե Ժանեյրոյում դեռահասի սպանությունից հետո ցուցարարները ավտոբուսներ են հրկիզել
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ցուցարարները 5 ավտոբուս են հրկիզել այն ամենից հետո, երբ ոստիկանների գործողությունների արդյունքում 17֊ամյա դեռահաս է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ ոստիկանության հաղորդման՝ տղային գտել են գողացված մեքենայում ատրճանակով և ռադիոհաղորդիչներով։
Երբ նրա մահվան լուրը հաստատվել է, Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնից դեպի հյուսիս ընկած աղքատ շրջանում շուրջ 20 ցուցարար դուրս են եկել գլխավոր փողոց և ավտոբուսներ հրկիզել։