211652_close_icon
views-count748 դիտում article-date 23:05 27-06-2023

Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կմասնակցի առանց դաշինքի․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է եղել

Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնել է ՔՊԿ-ի մամուլի ծառայությունը։

«Վարչությունը որոշեց, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։

Ամփոփվեցին Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվեցին կուսակցական բնույթի հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր