211652_close_icon
views-count5570 դիտում article-date 18:39 29-08-2018

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: ««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի մեջ են մտնում ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած անհատներ: Դաշինքն ընրություններում գլխավորելու է ՔՊ անդամ, դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը»,- ասաց Կոստանյանը: Վահան Կոստանյանի խոսքով` «Իմ քայլը» թույլ է տալիս հեղափոխական ամբողջ թիմի ներգրավում ապահովել: «Այս ընտրություններում հանդես ենք գալիս որպես հեղափոխություն իրականացրած թիմ: Մենք չենք դիտարկում ոչ մեկին որպես մրցակից, այլ շարունակում ենք մեր հաղորդակցումը քաղաքացիների հետ: Հանրությունը շատ լավ է ճանաչում մեր քաղաքական թիմին: Երբ ծանոթանա նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրին, կհասկանա, որ մեր թիմն է կոմպետենտ ստանձնել Երևանի կառավարումը»,- ընդգծեց կուսակցության խոսնակը: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 170 հոգանոց ցուցակով: Վ. Կոստանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված առաջին 50 թեկնածուների ցանկը։ Հայկ Մարության Սրբուհի Ղազարյան Սերգեյ Սարգսյան Տրդատ Սարգսյան Մեսրոպ Պապիկյան Լուսինե Բադալյան Վահագն Հովակիմյան Սուրեն Էյրամջյան Իզաբելա Աբգարյան Հրաչ Սարգսյան Ալեքսանդր Ավետիսյան Արթուր Մանուկյան Նարինե Թուխիկյան Հայկ Ցիրունյան Նիկոլայ Բաղդասարյան Գայանե Մելքումյան Արամ Մանուկյան Լևոն Զաքարյան Հայկ Հովհաննիսյան Գայանե Աբրահամյան Գևորգ Բաբայան Ռուբեն Հայրապետյան Վահագն Գրիգորյան Լիլիթ Պիպոյան Աշոտ Մնացականյան Արսեն Կարապետյան Արման Իսկանդարյան Եվա Թովմասյան Պավել Մազմանյան Նարեկ Զեյնալյան Արմեն Կոտոլյան Գայանե Եղիազարյան Հակոբ Մելիքյան Արման Հարությունյան Ռուբեն Սիմոնյան Սոնա Ղազարյան Սերգեյ Հարությունյան Արթուր Իսպիրյան Կարեն Անտաշյան Արուսյակ Ջուլհակյան Վիկտոր Մնացականյան Հայկ Սարգսյան Գայանե Վարդանյան Դավիթ Խաչատրյան Սուրեն Գալստյան - իրավաբան Էդուարդ Ավետիսյան Օվսաննա Հովսեփյան Ավետիս Գասպարյան Էդգար Բարսեղյան Արթուր Դավթյան։

Նմանատիպ նյութեր