1639 դիտում
20:16 27-06-2023
Գլխավոր դատախազը Ֆրանսիայի դեսպանի հետ հադնիպմանը «բարձր գնահատել է թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը»
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը:
Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով զարգացնելու մեծ ներուժ կա՝ այդ թվում նաև դատաիրավական բարեփոխումների համատեքստում՝ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում: Դեսպանը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ու ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազությունում ընթացող բարեփոխումները, որոնք ներառում են դատախազների բարեվարքության ստուգումը (ներկայում հանրապետության դատախազների շուրջ 35 տոկոսն անցել է բարեվարքության ստուգում), դատախազների գիտելիքների շարունակական կատարելագործումը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում Դատախազության գործառույթների իրականացման կատարելագործումը:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Դատախազությունն անհանդուրժող վերաբերմունք ունի կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև բանակի, խոցելի խմբերի և անչափահասների դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի դատախազությունների միջև համագործակցությունը խթանելու հեռանկարը՝ ուղղված կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, ապօրինի հարստացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև այս ոլորտներում երկու երկրների դատախազների համար վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1432 դիտում
14:24 08-01-2025
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում. Elstyle.am
1945 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1840 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին