Պրիգոժինի օդանավը վայրէջք է կատարել Մինսկում․ Լուկաշենկոն հրամայել է բանակը բերել լիարժեք մարտական պատրաստության
Embraer 600 բիզնես օդանավը, որն, ինչպես հաղորդվում է, Եվգենի Պրիգոժինի օդանավն է, այսօր առավոտյան վայրէջք է կատարել Մինսկի մոտ գտնվող ռազմական օդանավակայանում։ Այս մասին հաղորդում են բելառուսական լրատվամիջոցները։
Նույն օդանավակայանում 18 րոպե անց վայրէջք է կատարել ևս մեկ մասնավոր օդանավ՝ Սանկտ Պետերբուրգից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սկսվել են «Վագեր»-ի ծանր տեխնիկան զինված ուժերին փոխանցելու նախապատրաստական աշխատանքները:
Միաժամանակ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում զինված ապստամբության փորձի ժամանակ հրաման է տվել բանակը լիարժեք մարտական պատրաստության բերել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«Բոլոր հրամանները տվել եմ բանակը լիարժեք մարտական պատրաստության բերելու համար»,- ասել է Լուկաշենկոն։