Ryanair-ի ինքնաթիռը ականապատման մասին հաղորդագրությունը ստանալուց հետո վայրէջք է կատարել Մինսկում
Աթենք – Վիլնյուս ուղևորվող Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում՝ օդանավի ականապատման մասին հաղորդագրություն ստանալուց հետո: Այս մասին կիրակի օրը ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից, գրում է Shantnews.am-ը:
«Այս մասին զեկուցեցին օդաչուները: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց,ականապատման մասին տեղեկությունը չհաստատվեց», -ասել էմամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով ՝ ուղևորների ուղեբեռն այժմ ստուգվում է, դրանք վերանայվում են: «Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո ինքնաթիռը թռիչք կկատարի համապատասխան երթուղով», – տեղեկացրել են օդանավակայանից: