211652_close_icon

Սերբիայի նախագահը բանակը մարտական ամենաբարձր պատրաստության է բերել

views-count6936 դիտում article-date 18:22 29-09-2018
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է երկրի բանակը ամենաբարձր պատրաստության բերել: Բացի դրանից, ամբողջությամբ պատրաստության են բերվել հանրապետության հատուկ ծառայությունների և ներքին զորքերի ուժերը: Պետության ղեկավարը նման քայլի է գնացել կոսովյան «սպեցնազի» գործողություններից հետո, որը իր դիրքերը մոտեցրել է «Գազիվոդե» ՀԷԿ-ի լճի մոտ: «Գազիվոդե» ՀԷԿ-ը գտնվում է Բելգրադի վերահսկողության ներքո: Վերջին տարիներին սերբական իշպանությունները նրա ջրակուտակիչ լճի ենթակառուցվածքների, օբյեկտների և ամբարտակի համար խոշոր գումարներ է ներդրել և մտադիր է ամեն գնով պահպանել նրա վերահսկողությունը:

Նմանատիպ նյութեր