211652_close_icon

ՀՀ փոխվարչապետն ու ԵՆԲ Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

views-count1093 դիտում article-date 18:15 23-06-2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրային:

Ինչպես  տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով մի շարք ուղղություններով ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը  և դրա ընդլայնման հեռանկարներին,  ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանը, էներգետիկ, կրթական և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին:

Մաչեյ Չուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության համար և վերահաստատել, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ կարևորություն ներկայացնող ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր