211652_close_icon
views-count703 դիտում article-date 19:53 25-11-2024

ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։

Նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։

Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի անցման կապակցությամբ և ընդգծել Բանկի և Հայաստանի, ինչպես նաև կոնկրետ ՏԿԵՆ-ի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Նմանատիպ նյութեր