736 դիտում
17:58 23-06-2023
ՊՆ-ում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին
Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ։ Հայտնում է ՊՆ-ն։
Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կանզասի նահանգապետ Լորա Քելին։
Հանդիսավոր նիստի ընթացքում ամփոփվել են համագործակցության քսան տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները: Ընդգծվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս մակարդակը լավ հիմք է ստեղծում Կանզաս նահանգի և ՀՀ այլ գերատեսչությունների միջև գործընկերության զարգացման համար՝ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության հետ, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Հանդիսավոր նիստի ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Կանզաս նահանգի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի մի շարք աշխատակիցներ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով և պատվոգրերով։
Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր
987 դիտում
19:54 26-01-2015
Հանդիսավոր նիստ` նվիրված հայոց բանակի 23-րդ տարեդարձին
2217 դիտում
17:55 28-11-2016
Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ հատուկ քննչական ծառայության 9-րդ տարեդարձին
919 դիտում
21:22 15-02-2024
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Այս բաժնից
601 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
1009 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս