1213 դիտում
15:26 23-06-2023
Եթե Պուտինը զանգի ինձ, կպատասխանեմ, բայց անձամբ նրան չեմ զանգահարի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպատասխանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգին։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ չի պատրաստվում անձամբ զանգահարել Պուտինին, քանի որ դրա համար պատճառներ չունի։
«Իհարկե, ես կվերցնեմ հեռախոսը»,- Franceinfo հեռուստաալիքի եթերում ասել է Էմանուել Մակրոնը, սակայն, նրա խոսքով, այժմ ինքը Վլադիմիր Պուտինին «զանգելու պատճառ չունի»։
Մակրոնը հավելել է, որ այս պահին Փարիզի և Մոսկվայի միջև երկխոսությունը կարող է վերսկսվել միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո։ Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
«Եթե նա զանգի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է միջնորդ տերություն»,- ասել է Մակրոնը։
Վերջին անգամ Պուտինի և Մակրոնի զրույցի մասին հաղորդվել է 2022 թվականի սեպտեմբերի 11-ին։ Բանակցությունների ընթացքում Մակրոնը կոչ էր արել Պուտինին դադարեցնել մարտերն Ուկրաինայում։ Հոկտեմբերին Կրեմլը բացատրել էր, որ նախագահների շփումները կրճատվել են, քանի որ Ֆրանսիան չի լսել ռուսական դիրքորոշումը։

Նմանատիպ նյութեր
3655 դիտում
14:02 22-10-2016
Էկտոր Բելյերին. Եթե «Բարսելոնան» ինձ զանգի, հեռախոսը չեմ վերցնի
2686 դիտում
20:03 06-03-2021
Սուրեն Սարգսյան. Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը