ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ
[b]Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՎաչե Մարգարյանի հայտարարությունը.[/b]
«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու¬թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն