Էկտոր Բելյերին. Եթե «Բարսելոնան» ինձ զանգի, հեռախոսը չեմ վերցնի
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը հայտարարել է, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում տեղափոխվել «Բարսելոնա»: Նշենք, որ իսպանացին 8 տարի կատալոնացիների ակադեմիայում է անցկացրել, սակայն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել է անգլիական ակումբի հետ:
«Ի՞նչ կլինի, եթե «Բարսելոնան» հենց հիմա զանգահարի ինձ: Ես հեռախոսը չեմ վերցնի», ասել է Բելյերինը: