28450 դիտում
21:03 22-06-2023
Ավտովթար Կոտայքի մարզում. ժողովրդին հայտնի Հրազդանի «ԳԱԻ պոստ»-ի մոտ 29-ամյա վարորդը Honda Fit-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում 29-ամյա Արա Սեդրակյանը իր վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «ԳԱԻ պոստ»-ի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատր Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Վթար փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+