211652_close_icon
views-count1072 դիտում article-date 17:23 22-06-2023

ԱՄՆ ափամերձ պահպանության նավը հատել է Թայվանի նեղուցը Բլինքենի Չինաստան այցն ավարտելու հաջորդ օրը

ԱՄՆ ափամերձ պահպանության նավը հատել է Թայվանի նեղուցը Բլինքենի Չինաստան այցն ավարտելու հաջորդ օրը, այցի ընթացքում նա հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, տեղեկացրել է The Associated Press-ը։

«ԱՄՆ ափամերձ պահպանության «Stratton»  նավը հունիսի 20-ին սովորական տարանցում է իրականացրել Թայվանի նեղուցով, որտեղ, միջազգային իրավունքին համապատասխան, կիրառվում են նավագնացության ազատություններ եւ թռիչքներ բաց ծովում,- նշվել է ԱՄՆ ՌԾՈւ 7-րդ նավատորմիկի հայտարարությունում։- Նավը տարանցմամբ անցել է նեղուցի միջանցքով, որը գտնվում է ցանկացած մերձծովյա պետության տարածքային ծովի սահմաններից դուրս»։

«Stratton»-ի անցումը Թայվանի նեղուցով վկայում է Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատ եւ բաց Հնդկա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանին։ Միացյալ Նահանգների Զինված ուժերը թռչում, լողում են եւ գործում ամենուրեք, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը»,- նշվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարությունում։

Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավը անցել է նեղուցով հարավից հյուսիս, եւ որ զինվորականները շրջակա ջրերի եւ օդային տարածքի մոնիթորինգ են իրականացրել եւ եկել եզրակացության, որ իրավիճակը «նորմալ է»։

Չինաստանի ափամերձ պահպանությունը «Stratton»-ի անցումը Թայվանի նեղուցով անվանել է «հրապարակային աղմկարարություն» եւ հայտարարել, որ չինական ափամերձ պահպանության նավերը հետեւել են նավին նավարկության ողջ ընթացքում։

Նմանատիպ նյութեր