Բլինքենի այցը դրական ներդրում կունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունացման գործում․ Սի Ծինփին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ հանդիպմանը հույս հայտնելով, որ իր այցը դրական ներդրում կունենա երկու երկրների հարաբերությունների կայունացման գործում։ Գրում են չինական լրատվամիջոցները։
«Նախագահ Սի Ծինփինը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Նախագահ Սին ասել է, որ պետությունների միջև փոխգործակցությունը միշտ պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և անկեղծության վրա: Նա հույս է հայտնել, որ պետքարտուղար Բլինկենի այցը դրական ներդրում կունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունացման գործում», -ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։