211652_close_icon
views-count1159 դիտում article-date 16:16 22-06-2023

Նոր կամավորների կարիք չկա. մինչև հունիսի վերջ կձևավորվի պահեստային բանակ և բանակային կորպուս. Շոյգու

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ մինչ օրս պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել 114 հազար մարդ։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ Շոյգուի՝ օրական միջինը 1336 մարդ է պայմանագիր կնքում ՌԴ ՊՆ-ի հետ, կա նաև 52 հազար կամավոր։

«Այսինքն՝ մենք ամեն օր նոր գունդ ենք ստանում: Այս պատճառով գերատեսչությունը նոր կամավորների կարիք չի տեսնում»,- պարզաբանել է Շոյգուն:

Նա նաև հայտնել է, որ մինչև հունիսի վերջ Ռուսաստանը կձևավորի պահեստային բանակ և բանակային կորպուս, որը կստանա ավելի քան 3000 միավոր տեխնիկա։

Նմանատիպ նյութեր