37672 դիտում
12:19 21-06-2023
ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարականների արդյունքում Գեղարքունիքի մարզի պարեկներն այցելեցին Գավառի մանկատուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստերի ժամանակ Ոստիկանության ղեկավար կազմին հանձնարարականներ են տվել, որ Ոստիկանությունը պետք է չբավարարվի հանցագործությունների բացահայտմամբ, այլ պետք է նաև ակտիվ պայքար տանի հանցագործությունների կանխման և նախականխման ուղղությամբ։ Եվ այդտեղ իրենց անելիքն ունեն նաև Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները։
Վ․ Ղազարյանի և Ա․ Հովհաննիսյանի հանձնարարականներով՝ նաև Ոստիկանության բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողներն ու Պարեկային ծառայության գումարտակների պարեկները այցելում են դպրոցներ, որտեղ զրույցներ են ունենում երեխաների հետ, ծանոթացնում ոստիկանի աշխատանքային գործունեությանը, տեղեկանում նաև երեխաներին հուզող հարցերի մասին։
Օրեր առաջ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա․ Հովհաննիսյանի հանձարարականների կատարման շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ՝ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի մի խումբ պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, այցելեցին Գավառի մանկատուն։
Մանկատան սաները հետաքրքրվում էին պարեկներից նրանց աշխատանքային առօրյայից՝ ինչպես կարող են դառնալ պարեկ, ինչ չափանիշներ են անհրաժեշտ, որպեսզի մանկատունն ավարտելուց հետո ընդունվեն աշխատանքի Պարեկային ծառայությունում, ինչպես է պարեկներին հաջողվում բռնել գողին։
Պարեկներն ու մանկատան սաները արդեն մանկատան խաղահրապարակում միմյանց հետ մրցում էին, թե ով ավելի շատ կքանստում, «ժիմ», վազք կանի։
Գրեթե 2 ժամ պարեկներն ու մանկատան սաները միմյանց հետ զրուցում էին նաև գիտելիքների շուրջ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3607 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում