838 դիտում
16:21 20-06-2023
Երևանը բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը. Լևոն Հովհաննիսյան
Շանհայի համագործակցության կազմակերպության ազգային դիվանագիտության և քույր քաղաքների համաժողովներին մասնակցելու նպատակով հունիսի 14-16-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում էր: Երևանյան պատվիրակության կազմում էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՌԴ-ից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Լևոն Հովհաննիսյանն առանձնակի կարևորել է այդպիսի համաժողովների անցկացումը և ընդգծել, որ այն լավ հարթակ է՝ քաղաքների առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ առաջարկելու և մշակելու համար:
«Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մենք առանձնակի ենք կարևորում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը քույր և գործընկեր քաղաքների հետ: Մեր մայրաքաղաքն այսօր մտել է դինամիկ զարգացման փուլ և բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը: Երևանում ապահովված է ներդրումային բարենպաստ միջավայր և այն կարող է հետաքրքրել ոչ միայն Չինաստանի, այլև համաժողովին մասնակից մյուս երկրների գործարար շրջանակներին: Մենք բաց և պատրաստակամ ենք գործակցության համար»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Գլխավոր համաժողովին հաջորդել են երեք ենթաժողովները: Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները թեմատիկ քննարկումների ժամանակ ներկայացրել են իրենց տեսակետները:

Նմանատիպ նյութեր
4441 դիտում
16:41 07-11-2024
Գրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար
3157 դիտում
18:20 20-04-2017
«Դարձնենք Հայաստանն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար». Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ
2291 դիտում
09:01 16-05-2018
ՀՀԿ-ն դիրքավորվում է որպես ընդդիմություն. «Ժամանակ»
Այս բաժնից
1024 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
730 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան