«Դարձնենք Հայաստանն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար». Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ
Համաձայն ապրիլի 20-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական [url=https://web.facebook.com/ArmeniaStateTourismCommittee/?fref=ts&_rdc=1&_rdr]կոմիտեի ֆեյսբուքյան էջին[/url]՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։
Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը: Արդյունքները կներկայացվեն առցանց, բաց հարթակում։
Հիշեցնենք, որ միասին մենք կարող ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչության վայրերն էլ ավելի գարվիչ դարձնել մեր երկիր այցելած զբոսաշրջիկի համար։
[b]ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե[/b]