211652_close_icon
views-count841 դիտում article-date 12:31 19-06-2023

ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում են պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար

Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը քննվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի  փոխնախարար Վահան Կոստանյանը։ Գրում է Tert.am-ը։

Նա մանրամասնեց, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասում են պաշտոնական արձագանքների։

Հարցին, թե ինչո՞ւ է  արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվել՝  փոխնախարարը պատասխանեց.

«Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»,- ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ լրատվամիջոցներով տեսանյութ տարածվեց, թե ինչպես է ՌԴ դեսպանը ներս մտնում ԱԳՆ շենք։ Թե ինչ հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում, Ռուսաստանի դեսպանը չի մանրամասնել:

Նմանատիպ նյութեր