211652_close_icon

ՌԴ պատգամավորների կողմից հնչել են անընդունելի, խեղաթյուրված կոչեր, դա համարում ենք միջամտություն ՀՀ ներքին գործերին. Միրզոյանը՝ Կարապետյանի վերաբերյալ ՌԴ արձագանքների մասին

views-count685 դիտում article-date 19:36 18-06-2025
Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության այդ տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում ՀՀ ղեկավարության նկատմամբ:

Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ ՌԴ արձագանքներին:

«Անմիջապես հետո նույնաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում և խորհդարանի պատգամավորների, նաև կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: ՀՀ-ն սա համարում է որպես ոչ միան հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ»,- ընդգծեց արտգործնախարարը:

Միրզոյանը նշեց, որ այս մասին տեղեկացրել են ռուսաստանյան գործընկերներին և կարծում է՝ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը:

Նմանատիպ նյութեր