1183 դիտում
17:13 16-06-2023
Երևանում էապես կփոխվի գազի որակը, կկառուցվեն նոր գազատարներ և բաշխիչ կայաններ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Նախագծի մշակումը պայմանավորված է Երևանում լայնամասշտաբ կառուցապատմամբ ստեղծված իրավիճակով, քանի որ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են և եղած ցանցը բավարար չէ։ Ընդ որում, հաճախ խոսում ենք նոր կառուցապատվող շենքերի մասին, բայց ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ընդհանրապես որևէ նոր բաժանորդ ավելացնելու խնդիր կա։ Այս խնդրի կարգավորումը ոչ միայն կբերի նրան, որ նոր բաժանորդները կկարողանան գազամատակարարում և համապատասխան սպասարկման ծառայություններ ունենալ, այլ նաև Երևանում էապես կփոխվի բոլորի համար գազի որակը»,- նշեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարը նշեց, որ նախագծով Երևանում կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ։
«Ծրագիրը կսկսի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին։ Ծրագրով նախատեսում ենք 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին նոր բաժանորդները ևս կարողանան միանալ»,- եզրափակեց Սանոսյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը