211652_close_icon
views-count35731 դիտում article-date 23:56 22-08-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. Opel-ը Դեմիրճյան փողոցում բախվել է գազի բաշխիչ կայանին. կա վիրավոր. մեծ թվով շենքեր ժամանակավորապես զրկվել են գազից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10–ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենան Դեմիրճյան փողոցում դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված գազի բաշխիչ կայանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Սիմոնյանն ու Արսեն Ավետիսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մասնագետները, քանի որ բախման հետևանքով լուրջ վնաս է պատճառվել գազի բաշխիչ կայանին, ինչի պատճառով էլ մեծ թվով բնակելի հատված գազազրկվել է:

Այս պահին  «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները ձեռնարկում  են անհրաժեշտ գործողություններ՝ վթարը կարճ ժամանակում վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր