211652_close_icon
views-count1021 դիտում article-date 20:46 15-06-2023

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության օրհներգի վերջին տունն ավելորդ է համարում

«Հայաստանի Հանրապետության հիմնի բառերը զոհվելով են ավարտվում: Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, բայց ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով օրհներգում փոփոխություն կատարել։

«Ես էս վերջերս շատ մտածում եմ․ իհարկե, զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով գուցե հեշտ չի իրականացնել, բայց կարծում եմ, որ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնն ավարտվի հետևյալ տողերով․

Նայի՛ր նրան՝ երեք գունով նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան», - ՀՀ օրհներգի նախավերջին տունը մեջբերեց Փաշինյանը։


 

Նմանատիպ նյութեր