211652_close_icon
views-count72173 դիտում article-date 20:18 15-06-2023

Վանաձորում, հրազենի գործադրմամբ, ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի գործադիր տնօրենը. ժամանել են մարզի ոստիկանապետը, դատախազն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 2/12 հասցեում՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայում, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանը, Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը, քննչական վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում, որը «Թագ-Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող ալրաղացն է, կայանված Ford Transit-ի մեջ հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 45 -ամյա Ա. Մ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից և մարմնի տակ հայտնաբերվել է նաև հրազեն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Մ.-ն ինքնասպանություն է գործել: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված ալրաղացի գործադիր տնօրենն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր