Գերմանիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 3000 տարվա բրոնզե թուր
Բավարիայում՝ Նորդլինգեն քաղաքի մոտ, պեղումների ժամանակ հայտնաբերվել է միջին բրոնզի դարին թվագրվող սուր, որի վաղեմությունը գնահատվում է ավելի քան 3000 տարի։ Հայտնել է Հուշարձանների պահպանության գրասենյակը։ Գրում է DW-ն։
Նախնական հաշվարկներով՝ սուրը, հավանաբար, պատրաստվել է մ.թ.ա 14-րդ դարի վերջին։
«Այս տեսակի գտածոները շատ հազվադեպ են»,- ասել է գրասենյակի ղեկավար Մաթիաս Պֆեյլը՝ նշելով, որ թուրը գտնվում է գերազանց վիճակում և նույնիսկ որոշ տեղերում պահպանել է բնորոշ փայլը։