3790 դիտում
13:32 25-10-2014
Մշակույթի նախարարը հյուընկալել է նորվեգացի հայտնի ճանապարհորդ Թուր Հեյերդալի որդուն՝ Թուր Հեյերդալ Կրտսերին
Ս. թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հյուրընկալել է նորվեգացի հայտնի ճանապարհորդ, ազգագրագետ և հնագետ Թուր Հեյերդալի որդուն՝ Թուր Հեյերդալ Կրտսերին, նրա տիկնոջը՝ Գրեթե Սոլֆրիդ Հեյերդալին, Կոն-Տիկի թանգարանի (ներկայացնում է Թուր Հեյերդալի կյանքն ու գործունեությունը) մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Հալֆդան Թանգեին:
Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ջերմորեն ողջունել է հյուրերին և նշել, որ հպարտ է հյուրընկալել Թուր Հեյերդալ Կրտսերին. «Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, վստահ եմ, որ մեր երկիրը ճանաչելուց հետո անպայման վերադառնալու եք»:
Հեյերդալ Կրտսերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու նշել, որ առաջին անգամ է Հայաստանում, մեր երկրին ծոնթացել է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի միջոցով. «Հայաստանը և Նորվեգիան ունեն շատ նմանություններ: Այս երկրում առաջին անգամ եմ, բայց երիտասարդ տարիներին ճանապարհորդել եմ կովկասյան լեռներում և այսօր զարմացած եմ, թե իմ տեսած լեռնային շատ բնակավայրեր որքան նման են Նորվեգիային: Դուք չունեք օվկիանոսներ, որոնք հայրս ուսումնասիրում էր, բայց ունեք շատ սարեր»:
Թուր Հեյերդալ Ավագը, հայտնի է իր՝ օվկիանոսի շուրջը սփռված հազարավոր համայնքների մշակութային նմանություններ փնտրելու գործունեությամբ: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը կարևորել է նորվեգացի ճանապարհորդ Հեյերդալ Ավագի գործունեությունը, որն իրապես իր երևակայության և եռանդի շնորհիվ համամարդակային հարգանքի է արժանացել: Թուր Հեյերդալ Կրտսերը հորը միացել է 1955 թվականին՝ դեպի Զատկի կղզի կազմակերպված հնագիտական գիտարշավի ժամանակ:
Խորհրդային տարիներին Հայաստանում ճանապարհորդ Թուր Հեյերդալ Ավագի երեք գիրք է թարգմանվել հայերեն՝ այդ թվում «Կոն-Տիկի» և «Ֆրիտյոֆ Նանսեն»:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առաջարկել է 2015 թվականին Հայաստանում մշակույթի շաբաթ անցկացնել՝ նվիրված Թուր Հեյերդալի 100-ամյակին: Այդ առթիվ նախատեսվում է հայերեն հրատարակել Հեյերդալ Ավագի հինգ գիրք և անպայման ցուցադրել «Կոն-Տիկի» գրքի հիման վրա նկարահանված նորվեգական պատմական վավերագրական ֆիլմը, որը Թուր Հեյերդալի հետազոտությունների մասին է և արժանացել է կինոաշխարհում հեղինակավոր «Օսկարի» մրցանակին:
Նմանատիպ նյութեր
4819 դիտում
21:24 26-12-2016
Նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալի նավերից մեկի անունը եղել է Տիգրիս․ հետաքրքիր փաստեր
19925 դիտում
09:45 16-07-2017
Արթուր Աբրահամը միավորներով պարտվեց Յուբենք-կրտսերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1144 դիտում
19:08 01-10-2024
ArLeAМ ընկերությունը հյուընկալել է ֆրանսիացի պատվիրակներին
Այս բաժնից
691 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
745 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
715 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ