973 դիտում
10:06 15-06-2023
Փորձում են ապահովագրվել նաև տեղեկատվական տիրույթում․«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնել, ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Նշել էինք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, որ ներկայում տեղի ունեցող զարգացումներն իրենց իշխանությունը պահելու համար լուրջ սպառնալիք են, և հնարավոր են անհնազանդության հուժկու ալիքներ։ Ըստ այդմ, փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց՝ ցույց տալու համար, թե հանրային լայն աջակցություն ունեն, ինչպես նաև հակադրվելու հանրային լայն դժգոհություններին։
Մեր տեղեկություններով, այս փուլում իշխանությունները փորձում են ուժեղացնել իրենց ողջ տեղեկատվական ռեսուրսը՝ նաև այս հարթակում զարգացումներին դիմակայելու և ապահովագրվելու նպատակով։ Մասնավորաբար, խոսքը սոցցանցերի հայկական տիրույթում անհայտ ծագման օգտատերերի պրոֆիլներ ստեղծելու գործընթացի մասին է։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ վերջին շրջանում սոցցանցերում ստեղծվել են իշխանություններին «աջակցողների» նոր խմբեր, որտեղ ներգրավված է 200-300 հազար օգտատեր, իրականում՝ ֆեյք օգտատերեր։
Այս ողջ գործընթացը կոորդինացվում է իշխանությունների տեղեկատվական ոլորտի պատասխանատուների ուղղակի վերահսկմամբ, ավելին, հաճախ նրանք են ուղղորդում տեղեկատվական դաշտում թեմաների տիրաժավորման հասցեականությունը, ընդդիմադիրներին հակադարձելու ուղղություններն ու թեմաները, միաժամանակ հատուկ գործիքակազմ կիրառում, որպեսզի ընդդիմադիր ակտիվ օգտատերերի հաշիվները կա՛մ արգելափակվեն, կա՛մ իջնի դրանց դիտողականությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3542 դիտում
09:16 21-03-2015
Ու՞մ մոտ են ապահովագրվել ԱԺ աշխատակազմի 95 մեքենաները. Ժողովուրդ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»