Հետևեք միայն պաշտոնական լրահոսին․ ադրբեջանցիներն ակտիվ գործողություններ են վարում տեղեկատվական տիրույթում. Արծրուն Հովհաննիսյան
Տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիները ակտիվ գործողություններ են վարում։ Հարգելի քաղաքացիներ չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին։
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։