Ու՞մ մոտ են ապահովագրվել ԱԺ աշխատակազմի 95 մեքենաները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը այս տարվա սկզբին ապահովագրել է խորհրդարանի հաշվեկշռում գտնվող 95 ավտոմեքենաները՝ դրանց համար վճարելով 4 մլն 238 հազար 40 դրամ: Թերթին հայտնի է դարձել, որ ապահովագրությունն իրականացվել է «Գարանտ Ասիստանս» ապահովագրական ընկերությունում: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանի ընտանիքին, ավելի կոնկրետ՝ նրա որդուն՝ Սերգեյ Բաբլոյանին:
Թե ինչպես է ստացվել, որ հենց այս ընկերությունն է ԱԺ-ի ավտոմեքենաները ապահովագրել, դժվար չէ կռահել: Չի բացառվում, որ «էկոնոմ ռեժիմի» սկզբունքներից է բխում «ծանոթի» մոտ ԱՊՊԱ անելը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։