211652_close_icon
views-count2826 դիտում article-date 22:23 14-06-2023

Այսօր մեծանուն աշուղ Սայաթ֊Նովայի ծննդյան օրն է

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մեծանուն աշուղ Սայաթ֊Նովայի ծննդյան օրն է։

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Ես Էլ աշխարհ տաղով եկա, բայց դու իմ սար, Սայաթ-Նովա,
Երեք շուրթեր իրար բերող Կովկասի յար, Սայաթ-Նովա,
Իմ կովկասի մարգարտաշար լեռնապարը շող-մատանի՝
Դու մատանու անգին քարը, հայոց քնար, Սայաթ-Նովա։
Ա՜խ, թե գայիր, քեղ կտայինք՝ փաոքի հազար դարեր վրան՝
Մասիս սարը՝ քեզ քյամանչա, ձյունը՝ սադաֆ քարեր վրան,
Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝ միշտ հայախոս լարեր վրան,
Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա։
Սարն Արարատ՝ որ քեզ ունի՝ միշտ անարատ լեռ կմնա,
Քո տաղերով մեզ տուն կանչող հայրենի ծուխ-ձեռ կմնա,
Կրծքին սադաֆ քո քյամանչեն՝ շատ աստղերից վեր կմնա,
Դու Մասիս էլ տուն կբերես սիրով մեր վառ, Սայաթ-Նովա։
Չարենցի պես Շիրազն ասավ՝ խելք ու միտքս տարել ես դու.
Քեզ միայն քո յարն է վառել, քանի յարեր վաոել ես դու,
Երգով, աոանց զենք ու զորքի, քանի սարեր առել ես դու,
Կովկասն առել, երգ ես դառել վերքովդ անմար, Սայաթ-Նովա:
Այն մայրը, որ քեզ է ծնել՝ ուրիշ աստղեր դեռ կծնի,
Թեև փոքր է ոսկու նման՝ ինչ ծնեց՝ անմեռ կծնի, -
Մի խեղճ քարվան, բայց դարեդար անմահության բեռ կտանի, -
Դու մի խարխուլ հայ խրճիթից ծնված աշխարհ, Սայաթ-Նովա:

Հովհաննես Շիրազ:

Ծնունդդ շնորհավոր, հայ խրճիթից ծնված աշխարհ, Սայաթ-Նովա»։

Նմանատիպ նյութեր