898 դիտում
14:30 14-06-2023
Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Վերջինս ասաց, որ այս շաբաթ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
«Դատարանի այս կազմից, իհարկե, սպասելի էր նման որոշում, բայց այս գործի հանգամանքների համադրման արդյունքում նման որոշում չպետք է կայացվեր։ 2 դատական նիստ առաջ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Մենք հաշվի էինք առել այն փաստը, որ գործով 15 վկաներից 11-ն արդեն հարցաքննվել էին»,-հավելեց նախկին նախարարի պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է 2022 թվականի սեպտեմբերից։

Նմանատիպ նյութեր
943 դիտում
15:40 29-12-2022
Դավիթ Տոնոյանին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
3277 դիտում
11:48 12-12-2018
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
13019 դիտում
21:12 20-01-2022
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել. Sputnik Արմենիա
Այս բաժնից
5641 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
823 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ