211652_close_icon

Երասխում տուժածներն ազգությամբ հնդիկ են․ tert.am

views-count922 դիտում article-date 13:05 14-06-2023
Ադրբեջանական զինված ուժերի  կրակոցից վիրավորում  ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։ Նրանք այս պահին բժշկական օգնություն են ստանում Արարատի բժշկական կենտրոնում։

Այս մասին Tert.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

 Նրա խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

«Մեկը կրծքավանդակի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Վիրահատվել են»,- մանրամասնեց տնօրենը։

Հիշեցնենք՝  Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալու։ Երեկ նույնպես կրակոցներ են հնչել Երասխի ուղղությամբ, վնասվել էր ավտոմեքենա և քաղաքացիական օբյեկտ։

 

Նմանատիպ նյութեր