211652_close_icon
views-count46400 դիտում article-date 17:53 16-11-2023

Արտակարգ դեպք Երևանում. հերթական անգամ վնասել են «Zhongtong» ավտոբուսը, որում եղել են մեծ թվով ուղևորներ. կասկածյալը, ում փնտրում են, ազգությամբ հնդիկ է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Երևանում հերթական անգամ վնասել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:

Նոյեմբերի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արման Խ.-ն, ով հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և ինքը Zhongtong մակնիշի ավտոբուսը, որի մեջ եղել են ուղևորներ, Նուբարաշենի խճուղում վարելու ընթացքի ժամանակ անհայտ անձը քարով հարվածել և վնասել է ավտոբուսի ապակին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Տեղում Արման Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ արարքի հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է 280 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Հարմադինն է: 

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Սինգին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր